ՀՀ փոխվարչապետն ու Իտալիայի դեսպանը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները
18:42 - 26 մարտի, 2025

ՀՀ փոխվարչապետն ու Իտալիայի դեսպանը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:
 
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր առաքելության կատարման գործում:
 
Երկուստեք կարևորվել է առևտրատնտեսական ոլորտում, ինչպես նաև զբոսաշրջության բնագավառում արձանագրված դինամիկան, ինչն ավելի է նպաստում երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը:
 
Զրուցակիցները քննարկել են նաև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների երկկողմ օրակարգի այլ հեռանկարային ուղղությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել