armenpress.am: Ադրբեջանի հետ միջխորհրդարանական հանդիպում անցկացնելու Հայաստանի առաջարկը դեռևս չի արժանացել արձագանքի։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Հաշվի առնելով, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է և պետք է սկսվեն բանակցություններ դրա ստորագրման վայրի, ժամի և հետագա ընթացքի վերաբերյալ, ես պատեհ համարեցի դիմել Ադրբեջանի խորհրդարանական գործընկերոջս՝ այս հարցերի շուրջ քննարկում ունենալու առաջարկով։ Սակայն մինչև այս պահը որևէ արձագանք չկա»,-ասաց Խանդանյանը։
Նրա խոսքով՝ իր նամակում նշված է եղել նաև հնարավոր հանդիպման տեղանքը։
«Նամակի վերջում առաջարկել էի, օրինակ, հանդիպել հայ-ադրբեջանական սահմանագծի որևէ չեզոք հատվածում։ Հուսով եմ՝ դրական արձագանք կլինի»,-հավելեց ԱԺ հանձնաժողովի նախագահը։
comment.count (0)