armenpress.am: Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում անդրադարձավ արդարացման դատական ակտերի շուրջ հրապարակային քննարկումներին՝ ներկայացնելով պաշտոնական տվյալներ։
Ավելի վաղ որոշ պատգամավորներ իրենց դժգոհությունն էին արտահայտել առ այն, որ շատ հաճախ իրավապահ մարմինները տարբեր անձանց մեղադրանքներ են առաջադրում, սակայն հետագայում այդ անձինք մեծամասամբ արդարացվում են դատարանների կողմից։
«Անընդհատ շահարկվում է արդարացման ակտերի թիվը։ Գիտե՞ք՝ որքան է այն. 1,8 տոկոս»,- նշեց Վարդապետյանը։
Գլխավոր դատախազը նշեց, որ շուտով կհրապարակվի դատախազության տարեկան զեկույցը, որտեղ տվյալները ներկայացված են հստակ և ոչ իրավաբանական լեզվով։
«Մենք շատ ու շատ ոչ իրավաբանական լեզվով ենք գրել և շատ փաստահեն թվերով ենք գրել, որպեսզի ձեզ համար հասկանալի լինի, թե դատարանները քանի գործ են այս տարի ավարտել։ Այդ ցուցանիշը 40 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի։ Դա ահռելի ցուցանիշ է»,-ընդգծեց Վարդապետյանը։
comment.count (0)