????????????????????????????????-ը պաշտոնապես Հայաստանում է. ԲՏԱ նախարար

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնում է, որ ????????????????????????????????-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։

«Այս կարևոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ???????????????????????????????? ընկերության և պետական գործընկերների համատեղ ու նվիրված աշխատանքի շնորհիվ։

Ինչո՞ւ է սա կարևոր՝ Թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ, որակյալ կապի ապահովմամբ։

Հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին։ Կապի նոր հնարավորություններ բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից։ Հաջորդ սերնդի ինտերնետն արդեն Հայաստանում է»,- գրել է Հայրապետյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն