Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Կապանի մշակույթի կենտրոնում կայացավ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության 24-րդ հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի թատերական գործիչների միության և Սյունիքի մարզպետարանի կողմից՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ։ Մրցանակաբաշխությունը նվիրված էր Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-ամյակին։
Այս տարվա Մեծ «Արտավազդ» մրցանակը շնորհվել է Տիգրան Աթայանին՝ Կապանի թատրոնին ստեղծագործական նոր շունչ հաղորդելու և կամերային ներկայացումների փառատոնի հիմնադրման համար։ Հատուկ «Արտավազդ» մրցանակներ են շնորհվել «Արմմոնո» փառատոնին, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնին, Կամերային թատրոնին և այլ կառույցների ներկայացուցիչների։
Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար մրցանակներ են ստացել Արտավազդ Գրիգորյանը և Նատալյա Բաղդասարյանը։
Տարվա լավագույն դերակատարի անվանակարգերում հաղթող են ճանաչվել Վարշամ Գևորգյանը («…իսկ դրսում ձյուն է գալիս», Համազգային թատրոն) և Լիլիա Մուկուչյանը («Սպանդի աստվածը», Ռուս. դրամ. թատրոն)։ Երկրորդ պլանի լավագույն դերակատարներ են ճանաչվել Նարեկ Հայկազյանը և Թեհմինե Խաչատրյանը։
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Սուրեն Շահվերդյանը («Փող։ Կիրք։ Իշխանություն», Կ. Ստանիսլավսկու անվան Ռուս. դրամ. թատրոն), իսկ տարվա լավագույն ներկայացման մրցանակը շնորհվել է Համազգային թատրոնի «Լակոտը» բեմադրությանը։
Մրցանակակիրների ամբողջ ցանկը՝ ստորև
ՄԵԾ «ԱՐՏԱՎԱԶԴ»
Տիգրան Աթայան – Կապանի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնին՝ ստեղծագործական նոր շունչ հաղորդելու և Կապանի կամերային ներկայացումների փառատոնը հիմնադրելու համար։
ՀԱՏՈՒԿ «ԱՐՏԱՎԱԶԴ»
- «Արմմոնո» միջազգային փառատոն
Արմեն Քուշկյան – «Սասունցի Դավիթ» մոնոներկայացում
- Թբիլիսիի Պ. Ադամյանի անվ. հայկական դրամատիկական թատրոն
«Խանում»
Բեմադրիչ՝ Արմեն Բայանդուրյան
- Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն
Արինա Արարատյան – «Խավարի առաքյալները»
- Կամերային թատրոն
Ներսես Մարկոսյան – «Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով»
Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար
- Արտավազդ Գրիգորյան – Կապանի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնի դերասան
- Նատալյա Բաղդասարյան – Կապանի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնի դերասանուհի
Լավագույն տղամարդ դերակատար
- Վարշամ Գևորգյան – «…իսկ դրսում ձյուն է գալիս» (Չիկո)
Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն
Լավագույն կին դերակատար
- Լիլիա Մուկուչյան – «Սպանդի աստվածը» (Վերոնիկա Վալլոն)
Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն
Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար
- Նարեկ Հայկազյան – «Ռնգեղջյուր» (Ժան)
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար
- Թեհմինե Խաչատրյան – «Փող։ Կիրք։ Իշխանություն» (Ելիզավետա Ալեքսանդրովնա)
Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն
Լավագույն սցենոգրաֆիա
- Աշոտ Թադևոսյան – «Փող։ Կիրք։ Իշխանություն»
Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն
Լավագույն զգեստների նկարիչ
- Քնքուշ Մալխասյան – «Ուրվականների սոնատը», «Սանտա Սիթի»
Մնջախաղի թատրոն, Շունչ թատրոն
Լավագույն լուսային նկարիչ
- Արա Գասպարյան – «Սովորական հրաշք», «Սասունցի Դավիթ»
Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոն, «Արմմոնո» միջազգային փառատոն
Լավագույն երաժշտության հեղինակ
- Արմեն Շահինյան – «Բարկանու՞մ ես», «Մարդը ափի մեջ»
Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն
Լավագույն թատերախոսական
- Անի Հարությունյան – «Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» պոետիկ տեքստի վերամարմնավորումը»
Լավագույն երիտասարդ դերասան
- Արման Մաթևոսյան – «Էլջերնոն-Գորդոնի էֆեկտը» (Չարլի), մոնոներկայացում
«Արմմոնո» միջազգային փառատոն
Լավագույն երիտասարդ դերասանուհի
- Միլենա Ղազարյան – «Լակոտը» (Թագուհի)
Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն
Լավագույն երիտասարդ բեմադրիչ
- Ռուզան Խաչատրյան – «Արևի մարդիկ»
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն
Լավագույն մանկական ներկայացում
- «Բարկանու՞մ ես»
Բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան
Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն
Լավագույն երիտասարդական ներկայացում
- «Մարդը ափի մեջ»
Բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան
Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն
Լավագույն պլաստիկական ներկայացում
- «Ուրվականների սոնատը»
Բեմադրիչ՝ Ինա Հախնազարյան
Մնջախաղի թատրոն
Լավագույն կամերային ներկայացում
- «Է»
Բեմադրիչ՝ Զառա Անտոնյան
Բաբելոն թատրոն
Լավագույն ռեժիսուրա
- Սուրեն Շահվերդյան – «Փող։ Կիրք։ Իշխանություն»
Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն
Լավագույն ներկայացում
- «Լակոտը»
Բեմադրիչներ՝ Անդրանիկ Միքայելյան, Նարինե Գրիգորյան
Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն
comment.count (0)