Փարաքարում ՔՊ թեկնածուն վստահ է՝ կհաղթի, մրցակիցը խոսում է վախի մթնոլորտի վերացման մասին
 |azatutyun.am|
12:23 - 30 մարտի, 2025

Փարաքարում ՔՊ թեկնածուն վստահ է՝ կհաղթի, մրցակիցը խոսում է վախի մթնոլորտի վերացման մասին |azatutyun.am|

azatutyun.am: Փարաքար խոշորացված համայնքի 14/12 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց իշխանական թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Քվեարկությունից հետո թեկնածուն հայտարարեց՝ ավելի քան վստահ է՝ կստանան ընտրողների մեծամասնության քվեն։

Հիշեցմանը, որ 2021-ի ընտրություններին դա իրեն չհաջողվեց, ի՞նչ է այժմ փոխվել, որ նման համոզմունք ունի, Գյուլնազարյանը պատճառաբանեց, թե այն ժամանակ ինքը հնարավորություն չի ունեցել համայնքին ծառայել, իսկ հիմա հասցրել է անել գործեր, որոնք թույլ են տալիս ակնկալել ավելի շատ քվեներ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն նախորդ տարի նոյեմբերին համայնքապետի պաշտոնից հրաժարական տվեց: Դրանից օրեր առաջ վիճաբանություն էր եղել Երևանում, հնչել էին կրակոցներ, մեկ մարդ սպանվել էր, մամուլը գրել էր՝ Գյուլնազարյանը ներկա է եղել այդ միջադեպին ու ոտքից վիրավորվել: Հետո ասել էր՝ ինքը միջադեպի հետ կապ չունի, բայց միևնույն է՝ հրաժարական էր ներկայացրել:

Գյուլնազարյանն այսօր պնդեց, թե այդտեղ հանրության համար բաց հարցեր չեն մնացել, իրավապահներն էլ ամեն ինչի վերաբերյալ տվել են պարզաբանումներ։

Թեկնածուն նաև նշեց, թե համայնքում մինչ այս պահը քվեարկությունն ընթացել է առանց միջադեպերի, հանգիստ մթնոլորտում։

Փարաքարի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական ուժ: Նրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Միասնություն» դաշինքը, «Ազգային առաջընթաց»-ը և «Կայունություն»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել