Բարձր եմ գնահատում իմ հաղթանակը, 50+1 հավաքելու եմ, վաղը բոլորդ կհամոզվեք. Սարիկ Մինասյան |tert.am|
12:32 - 30 մարտի, 2025

Բարձր եմ գնահատում իմ հաղթանակը, 50+1 հավաքելու եմ, վաղը բոլորդ կհամոզվեք. Սարիկ Մինասյան |tert.am|

tert.am: Քվեարկել եմ հանուն զարգացող Գյումրի տեսնելու համար, մեր գյումրեցին իր ընտրությունը կկատարի, վաղը կտեսնեք: Այս մասին իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ասաց Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը:

Նա նշեց, որ բարձր է գնահատում իր հաղթանակի շանսերը ու որ անպայման շանսերը 50+1 հավաքելու է:

«Մի քանի ժամ է մնացել, բոլորդ կհամոզվեք: Որևէ աթոռ, պաշտոն կամ այլ բան ինձ կյանքում չի փոխի, ես որդուս եմ խոսք տվել, որ մենք ունենալու ենք զարգացող Գյումրի, համերաշխ հասարակություն, գյումրեցիներն այսօր իրենց քվեարկությամբ ապացուցելու են դա»,- ասաց նա:

Երբ Մինասյանն ասաց, որ այլևս հարցերի չի պատասխանի, լրագրողները հետաքրքրվեցին՝ Ալեն Սիմոնյա՞նն է խորհուրդ տվել հարցերի չպատասխանել, Մինասյանն ասաց. «Ինձ խորհուրդ միայն ընտանիքիս անդամները կարող են տալ: Կհանդիպենք վաղը, կգաք շնորհավորելու, հանգիստ կնստենք, բոլորիդ հետ հետաքրքիր զրույց կունենանք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել