Չենք պատրաստվում որեւէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել. Լևոն Բարսեղյան
 |news.am|
15:09 - 30 մարտի, 2025

Չենք պատրաստվում որեւէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել. Լևոն Բարսեղյան |news.am|

news.am: style="text-align: justify;">Եվրադաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը Գյումրիում ավագանու ՏԻՄ արտահերթ ընտրություններում ընտրողների  մասնակցությունը նորմալ է գնահատում։ Այսօր՝ մարտի 30-ին, քվեարկելուց հետո լրագրողներին ասել է, որ կանխատեսում է 33-35 տոկոս մասնակցությունը, որը, ըստ նրա, բարձր մասնակցություն է։

Եվրադաշինքը ընտրություններին հաջողության հասնելու դեպքում չի պատրաստվում որեւէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել, բայց համագործակցել կարող են, քանի որ ավագանու անդամ ուժերը այսպես թե այնպես համագործակցելու են եւ դա օրենքի պահանջ է։

«Մենք որեւէ մեկից քվե չենք ակնկալելու պաշտոնի դիմաց, ոչ բացահայտ, ոչ քողարկված որեւէ բանակցություն չկա եւ չի լինելու»,- ասաց նա:

Լևոն Բարսեղյանն անհավանական է համարում, որ ընտրություններին մասնակցող որևէ ուժ կհավաքի ավագանու ձայների կեսից ավելին՝ 17 և ավելի ձայն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել