Վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։
Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը գլխավորող Մարտուն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ, սակայն ոչ մեկին չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն։ Այսպես, անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝ ՔՊ կուսակցությունը, որը գլխավորում է Սարիկ Մինասյանը, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, նրան հաջորդում է «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, որի առաջին համարը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է, չորրորդ տեղում «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է՝ Ռուբեն Մխիթարյանի գլխավորությամբ, իսկ 5-րդ տեղում «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքն է՝ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ։
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ միանում է Գյումրիում ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին, այսինքն՝ Կոմունիստական կուսակցությանը։ «Իմ Հզոր Համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը ևս հայտնել է, որ Գյումրու ավագանիում «առանց նախապայմանի» կքվեարկի Վարդան Ղուկասյանի օգտին։ Սակայն այս երկու ուժերի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությանը միանալը բավարար չէ իշխանություն ձևավորելու համար։
comment.count (0)