Հայաստանը մշտապես բարձրաձայնում է ՀԱՊԿ երկրների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մտահոգությունները |armenpress.am|
12:18 - 13 սեպտեմբերի, 2019

Հայաստանը մշտապես բարձրաձայնում է ՀԱՊԿ երկրների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մտահոգությունները |armenpress.am|

armenpress.am։ Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների ներգրավվածության մասին Հայաստանի մտահոգությունները բարձրաձայնվել են: Սեպտեմբերի 13-ին այս մասին ասաց արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով հարցին, թե որն է Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցում:

«Մենք մշտապես առնչվում ենք այդ հարցին: Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների ներգրավվածության մասին մեր մտահոգությունները հետևողականորեն բարձրաձայնվել են: Մեր դիրքորոշումն այն է, որ դա բացասական ազդեցություն ունի ինչպես կառույցի հեղինակությանը, այնպես էլ համագործակցության վրա: Կարող եմ վստահեցնել, որ մեր մտահոգությունները լսելի են»,- ասաց Նաղդալյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել