Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի, ՄԱԿ Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ Ծրագրերի իրականացման գրասենյակի Գործադիր խորհրդի անդամ
11:08 - 05 ապրիլի, 2025

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի, ՄԱԿ Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ Ծրագրերի իրականացման գրասենյակի Գործադիր խորհրդի անդամ

Հայաստանն ընտրվեց ՄԱԿ Զարգացման ծրագրի, ՄԱԿ Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ Ծրագրերի իրականացման գրասենյակի UNDP/UNFPA/UNOPS Գործադիր խորհրդի անդամ 2025թ. ապրիլի 4-ին ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում տեղի ունեցած ընտրություններում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ Բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ Ծրագրերի իրականացման գրասենյակի (UNOPS) գործադիր խորհրդի անդամ 2026-2028 թվականների համար։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից։

Հայաստանը ներդնելու է առավելագույն ջանքերը՝ աջակցելու և ներդրում ունենալու UNDP/UNFPA/UNOPS Գործադիր խորհրդի աշխատանքներին՝ ի շահ ծրագրային երկրներում 2030 Օրակարգի իրականացման, սոցիալական, տնտեսական և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում ներառական, արդյունավետ և կայուն զարգացման ապահովման համար։

UNDP, UNFPA և UNOPS-ի Գործադիր խորհուրդը պատասխանատու է տվյալ կազմակերպությունների գործունեության վերահսկման և աջակցության համար։ Այն բաղկացած է 36 անդամ պետություններից և ապահովում է վերոնշհալ գործակալությունների կողմից ծրագրային երկրներում պատշաճ աշխատանքների իրականացումը՝ տրամադրելով ռազմավարական ուղղորդում և իրականացնելով մշտադիտարկում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել