Տավուշի սահմանագոտում կիրականացվեն ականների պայթեցման աշխատանքներ. ՊՆ
13:51 - 08 ապրիլի, 2025

Տավուշի սահմանագոտում կիրականացվեն ականների պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Ապրիլի 8-10-ը Տավուշի սահմանագոտում իրականացվելու են ականների պայթեցման աշխատանքներ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ապրիլի 8-10-ը Տավուշում սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում իրականացվելու են ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ»,- նշված է ՊՆ հաղորդագրությունում։

Հայաստանն ու Ադրբեջանն իրենց ավելի քան 1000 կմ-ոց սահմանի առաջին՝ 12,5 կմ երկարությամբ հատվածը սահմանազատեցին Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում 2024-ի ապրիլին։ Դրանից հետո այլ հատվածներում սահմանազատում չի իրականացվել՝ չնայած փետրվարի 14-ին սահմանազատման հարցով առցանց հանդիպում էր տեղի ունեցել Սահմանազատման հանձնաժողովների միջև, որը հայկական կողմից ղեկավարում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

2025-ի հունվարի 16-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտնեց, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլը իրականացնել հյուսիսային հատվածում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել