Քասախցիներից մեկ շաբաթ ժամանակ ենք խնդրել, որ հասկանանք՝ տրանսպորտի խնդիրը ոնց ենք լուծում. մարզպետ
 |news.am|
15:29 - 10 ապրիլի, 2025

Քասախցիներից մեկ շաբաթ ժամանակ ենք խնդրել, որ հասկանանք՝ տրանսպորտի խնդիրը ոնց ենք լուծում. մարզպետ |news.am|

news.am: dir="auto">Քննարկումները դեռ շարունակվելու են, մեկ շաբաթ ժամանակ եմ ես խնդրել ժողովրդից, որպեսզի հասկանանք՝ լուծումը ոնց ենք գտնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին լրագրողների հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը՝ անդրադառնալով Քասախի բնակիչների տրանսպորտի խնդրին:

«Մի քանի տարբերակ քննարկել ենք, տարբերակները հիմա չհնչեցնեմ, որովհետև վերջնական տարբերակ չունենք»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ ապրիլի 5-ից քասախցիներն ու պռոշյանցիները ակցիաներ են անում, սակայն իրեն չեն նկատել, որ ակտիվ լինի, խնդրին լուծում տալու հարցով, նա ասաց. «Ես ապրիլի 5-ից բոլորի հետ կապի մեջ եմ: Ինչ պարտադիր է, որ նկատելի լինեմ: Մենք միջնորդել ենք, ժողովուրդը Տարածքային կառավարման նախարարություն է իջել, իրենց լսել են, խնդիր չի առաջացել: Հուսով եմ, որ հարցը արագ կլուծվի»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան եւ Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարեցին, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այդ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի եւ կվերադառնա Երեւան: Իսկ ահա Քասախ համայքնի համար թիվ 59 երթուղին հանվում է:

Բողոքի ակցիաները սկիզբ էին առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի  Ֆիզիկայի ինստիտուտ,  վերջին ավտոբուսը  նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել