73-ամյա տղամարդու բնակարանի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 12 հրազեն և զինամթերք․ նա ձերբակալվել է
21:14 - 10 ապրիլի, 2025

73-ամյա տղամարդու բնակարանի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 12 հրազեն և զինամթերք․ նա ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն ապրիլի 2-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 73-ամյա տղամարդը տանն ու կից շինություններում ապօրինի պահում է զենք-զինամթերք: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Ապրիլի 5-ին ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ տղամարդու բնակության վայրում կատարեցին խուզարկություն՝ հայտնաբերելով 12 հրացան, հրազենի դետալներ և մեծ քանակի տարատեսակ ռազմամթերք:

73-ամյա տղամարդը ձերբակալվել է ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է», - նշված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել