Սումիում զոհերի թիվը հասել է 34-ի. ԱՄՆ-ի, ԵՄ-ի առաջնորդները դատապարտել են տեղի ունեցածը
 |azatutyun.am|
09:51 - 14 ապրիլի, 2025

Սումիում զոհերի թիվը հասել է 34-ի. ԱՄՆ-ի, ԵՄ-ի առաջնորդները դատապարտել են տեղի ունեցածը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի տեղական իշխանությունների խոսքով՝ Սումի քաղաքի վրա ռուսական ուժերի հրթիռային հարվածի հետևանքով ապրիլի 13-ին զոհերի թիվը հասել է 34-ի: Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Եվրամիության և ՄԱԿ-ի առաջնորդները դատապարտել են տեղի ունեցածը:

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ սպանվածների թվում երկու երեխա կա: Միջադեպի հետևանքով տուժել է նաև առնվազն 117 մարդ, այդ թվում՝ 15 երեխա։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հարձակումն անվանել է «միջազգային իրավունքի բացահայտ խախտում»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «խորապես անհանգստացած և ցնցված» է Սումիում տեղի ունեցած հարձակումից, հայտարարել է նրա խոսնակը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական հարվածը Սումիին «սարսափելի բան է»:

«Կարծում եմ, որ դա սարսափելի էր: Եվ ինձ ասացին, որ նրանք սխալ են թույլ տվել: Բայց ես կարծում եմ, որ դա սարսափելի բան է: Կարծում եմ, որ ամբողջ պատերազմը սարսափելի բան է», - ասել է նա լրագրողներին Air Force One ինքնաթիռով Ֆլորիդայից Վաշինգտոն վերադառնալիս, թեև նա չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի «սխալվել» ասելով:

Մոսկվան հերքել է պատերազմի ողջ ընթացքում Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին միտումնավոր հարվածներ հասցնելու մասին մեղադրանքները, թեև հակամարտության ընթացքում արձանագրվել են բազմաթիվ հարձակումներ հիվանդանոցների, դպրոցների, էներգետիկ օբյեկտների և բնակելի շենքերի վրա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել