Զելենսկի․ Ռուսաստանը Դնեպրոպետրովսկի մարզին հարվածել է հյուսիսկորեական հրթիռով | azatutyun.am

Ռուսաստանը Դնեպրոպետրովսկի մարզին հարվածել է հյուսիսկորեական հրթիռով․ Զելենսկի | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ, նախնական տվյալներով, Ռուսաստանը Դնեպրոպետրովսկի մարզի Ռադուշնոյե գյուղին հարվածել է Հյուսիսային Կորեայում արտադրված բալիստիկ հրթիռով։

Հարվածի հետևանքով զոհվել է վեց հոգուց բաղկացած բազմազավակ ընտանիք, այդ թվում՝ երեք երեխա։ Հրթիռը խոցել է ընտանիքի բնակելի տունը։

«Դեռ փորձաքննություններ կլինեն, ամեն ինչ կստուգվի, բայց այս պահին տվյալները վկայում են, որ դա հյուսիսկորեական բալիստիկ հրթիռ էր», – գրել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը դաշնակիցներին կոչ է արել չսահմանափակվել հարձակումը դատապարտելով և Կիևին տրամադրել հակաօդային պաշտպանության համար անհրաժեշտ հրթիռներ։ Նա նաև պահանջել է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ հարձակումները դադարեցնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն