ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի, որ կարողանա զսպել լարվածությունը․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
 |civilnet.am|
15:02 - 14 ապրիլի, 2025

ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի, որ կարողանա զսպել լարվածությունը․ Ֆրանսիայի ԱԳ նախարար |civilnet.am|

civilnet.am:  Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն Լյուքսեմբուրգում Եվրոպայի Արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի իրադրությանը, խաղաղության պայմանագրի ստորագրմանը, գերիների ազատ արձակման խնդրին։

«Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա խորապես անհանգստացած եմ սահմանին լարվածության աճով: Իմ ցանկությունն է, որ այնտեղ (Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ խմբ․) տեղակայված եվրոպական առաքելությունն ընդլայնվի, որպեսզի կարողանա դիտարկել և զսպել լարվածությունը: Խաղաղության պայմանագիրը պետք է այժմ ստորագրվի, և կամայականորեն անազատության մեջ պահվող անձինք, գերիները պետք է ազատ արձակվեն»,- ասել է Ժան-Նոել Բարրոն: Ֆրանսիացի նախարարի հայտարարությունն X-ի իր միկրոբլոգում հրապարակել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Եվրամիության դիտորդական առաքելությունը մարտ ամսից սկսել է ավելացնել գիշերային պարեկություների քանակը հայ-ադրբեջանական սահմանի հայկական հատվածում։

Առաքելությունը հայտնել է, որ այս քայլը ձեռնարկվել է գիշերային անվտանգության և պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև հնարավոր լարվածությունը նվազեցնելու նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել