Ադրբեջանին առաջարկում ենք միաժամանակ ստորագրել Խաղաղության հանաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու համատեղ դիմումը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս հիշեցրել է, որ ինքը պատրաստ է իր ստորագրությունը դնել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի տակ:

Անդրադառնալով պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի պահանջներին՝ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ: Առաջինը, նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է:

«Բազմիցս ասել եմ, որ սա հասկանալի օրակարգ է ՀՀ համար: Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ինչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Միաժամանակ նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ. «Եվ մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը ՄԽ լուծարումը չի դիտարկում հակամարտությունը Ադրբեջանի տարածքում փակելուն և ՀՀ ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ»:

«Փարատելու համար այս մտահոգությունը՝ մենք Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության համաձայնագիրը և ՄԽ կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով