Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով Ադրբեջանի հետ կնքվելիք Խաղաղության պայմանագրին, նշեց, որ երկրորդ հարցը, որը Ադրբեջանը պաշտոնական մակարդակով կապում է խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ, վերաբերում է ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես՝ «պնդումը, թե ՀՀ սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»:
«ՀՀ Սահմանադրության տեքստի պաշտոնական մեկնաբանություն տալ կարող է միայն ՀՀ Սահմանադրական դատարանը»,- ասաց նա՝ հիշեցնելով սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ ՍԴ որոշումը, որով, ըստ Փաշինյանի, ամրագրվել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի ու այլ երկրների նկատմամբ տարածքային պահանջներ ՀՀ-ն չունի:
Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունն է խնդիրներ տեսնում Ադրբեջանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջների մասով. «Բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, որովհետև կնքվելիք համաձայնագրում կան անհրաժեշտ ձևակեպումներ, որոնք լուծում են խնդիրը՝ արձանագրելով, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել այն ըմբռնմամբ, որ երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են խորհրդային հանրապետությունների տարածքով, ինչպես նշվում է Ալմա-Աթայի հռչակագրով»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չնայած փորձագետները 2025թ․ ՍԴ որոշումից հետո նման հավանականությունը մեծ չեն համարում, բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կունենա կոնկրետ իրավիճակ և անհրաժեշտություն՝ կատարելու ընտրություն՝ խաղաղության և հակամարտության միջև։
եթե ՍԴ-ն որոշի, որ Ադրբեջանի հետ կնքված խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը «կունենա կոնկրետ իրավիճակ և անհրաժեշտություն կատարելու ընտրություն խաղաղության և հակամարտության միջև: Իսկ եթե ՍԴ-ն որոշի, որ չի հակասում, ապա այն խորհրդարանում վավերացվելուց հետո կգործի ՀՀ սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը, ըստ որի՝ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենքների միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում տեղի է ունենում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Նա անդրադարձել էր Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրմանը, որի համար, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը պաշտոնական մակարդակով ներկայացրել է երկու հիմնական պահանջ, որոնցից առաջինը, նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։ Նա իր ելույթում առաջարկեց խաղաղության համաձայնագիրը և ՄԽ կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ։
comment.count (0)