armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այցելել է Օդեսա, որտեղ խոստացել է շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այդ մասին Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հայտնել է սոցցանցի X հարթակում։
«Ես Վոլոդիմիր Զելենսկու հետ այցելել եմ Օդեսա։ ՆԱՏՕ-ի աջակցությունն անսասան է։ Դաշինքը կշարունակի օգնել Ուկրաինային»,- գրել է Ռյուտեն։
comment.count (0)