Փաշինյանը կարծում է՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին
11:49 - 16 ապրիլի, 2025

Փաշինյանը կարծում է՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին

Իմ կարծիքով նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ սա իր քաղաքական դիրքորոշումն է:

Փաշինյանի խոսքով պետք է տարանջատել ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունները ՀՀ Սահմանադրության մասով Ադրբեջանի պահանջներից:

Այս համատեքստում նա հիշեցրեց, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են դեռևս 2018 թվականից:

«Դրանք անհրաժեշտ են, քանի որ ՀՀ իրավակարգի և ՀՀ քաղաքացիների միջև առկա է օրգանական կապի խզում»,- հայտնեց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել