Տարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել խաղաղության պայմանագրից հետո. Վրաստանի նախագահ
 |azatutyun.am|
16:52 - 16 ապրիլի, 2025

Տարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել խաղաղության պայմանագրից հետո. Վրաստանի նախագահ |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանը հանդես է գալիս խաղաղության և երկխոսության միջոցով հակամարտությունների լուծման օգտին, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։

«Տարածաշրջանի ամբողջական ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո», - նշել է նա, փոխանցում են վրացական լրատվամիջոցները:

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Կավելաշվիլին նաև ասել է, որ Թբիլիսին միշտ «աջակցել է և շարունակելու է աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:

Իլհամ Ալիևը, իր հերթին, ընդգծել է, որ երկու հարավկովկասյան երկրները համատեղ իրականացնում են շատ կարևոր նախագծեր, որոնք մեծ նշանակություն ունեն նաև ավելի լայն աշխարհագրական տեսանկյունից:

Իլհամ Ալիևը հավելել է, որ քաղաքական հարաբերությունները զարգանում են, բարձր մակարդակի շփումները կրում են պարբերական բնույթ, քաղաքական երկխոսությունն ակտիվ է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել