«Նուբարաշեն» ՔԿՀ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ
17:11 - 16 ապրիլի, 2025

«Նուբարաշեն» ՔԿՀ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ

Քրեակատարողական ծառայությունը հաղորդում է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ապրիլի 15-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Ա․ Մ․-ին։ Խուզարկության ընթացքում Ա․ Մ․-ն դրսևորել է կասկածելի վարքագիծ. չի ցանկացել ենթարկվել խուզարկության, ցուցաբերել է դիմադրություն։

«Քրեակատարողական ծառայողները, այդուհանդերձ շարունակելով խուզարկությունը, Ա․ Մ․-ի մոտից հայտնաբերել են սև կտորից տոպրակ՝  մեջը 2 փաթեթ։

Փաթեթներում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,3, 4 և 1,4 գրամ քաշերով, սպիտակ, բյուրեղանման զանգվածներ, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 3,5 և 1,7 գրամ քաշերով, դեղնականաչավուն զանգվածներ և հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,8 գրամ քաշով, շագանակագույն զանգված։ 

Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել