Թրամփը հույս է հայտնել, որ Ուկրաինան և Ռուսաստանը «այս շաբաթ» համաձայնության կգան |azatutyun.am|
09:32 - 21 ապրիլի, 2025

Թրամփը հույս է հայտնել, որ Ուկրաինան և Ռուսաստանը «այս շաբաթ» համաձայնության կգան |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 20-ի ուշ երեկոյան հայտարարել է՝ «հուսով եմ, Ուկրաինան և Ռուսաստանը այս շաբաթ գործարք կկնքեն»։

«Այնուհետև երկուսն էլ կսկսեն մեծ բիզնես անել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որը ծաղկում է, և հարստություն կստեղծեն», - Truth սոցիալական ցանցում գրել է Թրամփն՝ առանց մանրամասների:

Կրեմլը նախօրեին հայտարարել էր, թե Ռուսաստանի նախագահը որոշել է չերկարաձգել Սուրբ Հարության տոնի առթիվ Ուկրաինայում հայտարարված հրադադարը, որը սկսվել էր ապրիլի 19-ի երեկոյան և պետք է ավարտվեր երեկ կեսգիշերին։

«Նախագահ Պուտինը Զատկական զինադադարը շարունակելու որևէ հրահանգ չի տվել», - ասել էր նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել