azatutyun.am: Ուկրաինան կողմ է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին, 21-ի իր գիշերային տեսաուղերձում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Զելենսկին հայտարարել է, որ սպասում է Ռուսաստանի հստակ պատասխանին։
«Ուկրաինան հավատարիմ է իր առաջարկին՝ չհարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին: Եվ մենք հստակ պատասխան ենք ակնկալում Մոսկվայից», - ասել է Զելենսկին։ «Մենք պատրաստ ենք ցանկացած խոսակցության, թե ինչպես դա ապահովել»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ՝ ապրիլի 21-ին, պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ առաջարկել էր Ուկրաինայի հետ երկկողմ բանակցություններ սկսել։
Զելենսկին ուղղակիորեն չի արձագանքել Պուտինի առաջարկին, սակայն ասել է, որ Ուկրաինան «պատրաստ է ցանկացած խոսակցության» հրադադարի շուրջ, որը կդադարեցնի հարվածները խաղաղ բնակչության վրա։
«Կա ակնհայտ, ամենապարզ և ամենահուսալի ճանապարհը՝ դադարեցնել հրթիռային և հեռահար անօդաչու սարքերի հարձակումները», - ասել է Զելենսկին։ «Միայն դա ավտոմատ կերպով կապահովի բոլոր քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունը»:
comment.count (0)