tert.am: Որևէ կաշկանդվածություն հակակոռուպցիոն կոմիտեն, այդ թվում նաև ես, չունենք որևէ դեպքի մասով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով հարցին` արդյոք ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի գումարով կազմակերպած ընթրիիքների դեպքում կոռուպցիոն ռիսկ կա, և արդյո՞ք Հակակոռուպցիոնը կաշկանդվածություն ունի ստուգելու:
Ճշտող հարցին՝ կոռուպցիա տեսնո՞ւմ է, թե՝ ոչ, նա ասաց. «Չեմ կարող հիմա հասկանալ, թե Դուք ինչ նկատի ունեք, ինչ դեպքի վերաբերյալ են Ձեր հարցադրումները, ինչ ճաշկերույթներ: Ամեն դեպքում, ես ուզում եմ մեկ անգամ ևս նշեմ, որ թե՛ դատախազությունը, թե՛ հակակոռուպցիոն կոմիտեն իր գործունեության ընթացքում պարբերաբար մոնիթորինգ է իրականացնում, այդ թվում նաև մամուլի հրապարակումներն ուսումնասիրում: Եթե գտնվում է, որ կան հանցագործության վերաբերյալ որոշակի տվյալներ, ապա պարտադիր այդ կապակցությամբ կիրականացվի համապատասխան վարույթ»։
Դիտարկմանը՝ տեղյա՞կ եք, որ Ձեր տեղակալ Արտակ Պողոսյանը, ժամանակին սկանդալների մեջ է եղել և, օրինակ հայտնի է լրագրող ապտակելու գործով, որն այս պահին գտնվում է ՄԻԵԴ-ում, նա ասացդ. «Տեղյակ չեմ, բայց ենթադրում եմ, որ նկարագրում եք լրագրող ապտակելու դեպք, հետևաբար այդ դեպքով բնականաբար իրականացվել է քրեական վարույթ և այդ գնահատականները քրեական վարույթում են։ Ավելին նշեմ, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը հակակոռուպցիոն կոմիտեում պարտադիր կերպով անցնում է բարեվարկություն։ Հակակոռուպցիոն կոմիտեում չկա որևէ մեկը որևէ պաշտոնյա, ով բարեվարքության բացասական եզրակացություն է ունեցել»:
Հարցին էլ՝ նրա պաշտոնավարման ժամանակ հենց Գյումրիում քաղաքապետի թեկնածուի անդամներից մեկի ընտանիքի անդամներին ձերբակալեցին շեբինի գործով, իսկ «Իրենց Սարիկին», որ թաղումներ էր պատշաճ կազմակերպում, իրականացնում էր քաղաքի լուսավորություն և այլն, ոչինչ չարվեց, ինչո՞ւ է խտրական մոտեցում ցուցաբերվում ընդդիմադիրների և իշխանությունների դեպքում, Նահապետյանը նշեց, որ լրագրողը չի կարող փաստարկել, որ այդ երկու դեպքերը նույնանման են առնվազն:
Շարունակությունը՝ tert.am-ում
comment.count (0)