Ամենայն Հայոց Կաթողիկոսը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին |armenpress.am|
11:52 - 24 ապրիլի, 2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին |armenpress.am|

armenpress.am: Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

Լրագրողների հետ զրույցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է. 

«Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի զավակաց հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում։ 

Ծեծեռնակաբերդի նվիրական այս բարձունքին մեր հոգևորականաց և մեր ազգի զավակաց հետ միասին աղոթք վերառաքեցինք առ Աստված՝ հայցելով, որ Տերը զորացնի մեր ժողովրդին՝ իր հոգու ցավն ու տրտմությունը և տառապանքը ուժի վերածելու, հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը, կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը։ Թող Աստված օգնական ու պահապան լինի ազգիս՝ հայրենաշինության իր նվիրական ճանապարհին։ Տիրոջ սերը և ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել