4 հայ շախմատիստներ առաջատար են Իտալիայում ընթացող աշխարհի պատանեկան առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Երկու տուրերում երկուական հաղթանակ են տարել ՖԻԴԵ-ի վարպետներ Վաչե Հովակիմյանը (Մ18), Տիգրան Համբարձումյանը (Մ14) և Սոնա Կրկյաշարյանը (Մ16): Հարյուր տոկոսանոց արդյունք է ցույց տվել նաև սպորտի վարպետի թեկնածու Արտյոմ Մամիկոնյանը (մինչև 14 տարեկան):
Երրորդ տուրում Համբարձումյանն ու Մամիկոնյանը կխաղան միմյանց դեմ:
Հայաստանը մրցաշարում ներկայացնում են 13 շախմատիստներ՝ Եվրոպայի մինչև 18 տարեկանների գործող չեմպիոն Վահե Սուքիասյանը, ինչպես նաև Բենիկ Աղասարովը, Վաչե Հովակիմյանը, Ռուդոլֆ Փաշիկյանը, Տիգրան Սողոմոնյանը, Տիգրան Համբարձումյանը, Արտյոմ Մամիկոնյանը, Արման Ասլանյանը, Անահիտ Մկրտչյանը, Նվարդ Հայրապետյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անգելինա Միրաքյանը և Գաբրիելա Հարությունյանը:
Նշենք, որ աշխարհի առաջնությունը մեկնարկել է հունիսի 15-ին Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում և կավարտվի հունիսի 26-ին: Այն անցկացվելու է տղաների և աղջիկների մինչև 18, 16 և 14 տարիքային կարգերում: Մրցաշարում կխաղարկվի 11 տուր։