ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ գոհ չէ Կիևի վրա ՌԴ-ի հարվածներից։
«Ես գոհ չեմ Կիևի վրա ՌԴ-ի հարվածներից: Դրանք անհրաժեշտ չէին և շատ վատ պահի տեղի ունեցան: Վլադիմիր, կա՛նգ առ: Շաբաթական 5,000 զինվոր է զոհվում: Եկեք հասնենք խաղաղության գործարքին», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նշենք, որ ուկրաինական կողմը հայտնել էր, որ Ռուսաստանը զանգվածային համակցված հարված է հասցրել Կիևին։ Հրթիռակոծությունների և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 63-ը, այդ թվում 6 երեխա։ Այս մասին հայտնել էր երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունը:
comment.count (0)