Պուտինի և Ուիթկոֆի բանակցությունները թույլ են տվել մոտեցնել դիրքորոշումները. Ուշակով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը Կրեմլում շուրջ երեք ժամ տևած հանդիպմանը քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների վերսկսման թեման, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ռուս պաշտոնյայի փոխանցմամբ՝ այսօրվա բանակցությունները թույլ են տվել մոտեցնել դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի, այլև միջազգային այլ հարցերի շուրջ։ Ուշակովն ընդգծել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը տարբեր մակարդակներում հետայսու էլ կշարունակվի։

Ամերիկյան կողմը դեռևս չի մեկնաբանել Կրեմլի ղեկավարի ու Սպիտակ տան հատուկ բանագնացի հանդիպումը, որը չորրորդն է այս տարվա փետրվարից ի վեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև