Պուտինը «պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ» |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ, լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակը։

Ըստ Դմիտրի Պեսկովի, Պուտինն այդ մասին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆին՝ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

«Երեկ նախագահ Թրամփի դեսպան Ուիթկոֆի հետ զրույցին Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը՝ առանց որևէ նախապայմանի», – ասել է Պուտինի խոսնակը։

Ուկրաինայի նախագահն ավելի վաղ սոցիալական ցանցում գրել էր, թե այսօր Հռոմում ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանը քննարկել է հրադադարի հնարավորությունը, որը պետք է լինի տևական և առանց նախապայմանների։

Լուսանկարը՝ Քրիստինա Կորմիլիցինա / AFP via Getty Images:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով