Տևական ընդմիջումից հետո Չինաստանը Հայաստանում դեսպան է նշանակել
12:47 - 28 ապրիլի, 2025

Տևական ընդմիջումից հետո Չինաստանը Հայաստանում դեսպան է նշանակել

Ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Կողմերն գոհունակությամբ նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ առանձնահատուկ կարևորելով երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությունը:

Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու և բազմոլորտ համագործակցությունը խթանելու հանձնառությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև միմյանց համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Չինաստանը շուրջ 9 ամիս դեսպան չուներ Հայաստանում։

Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունն իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ–ում ավարտել էր 2024-ի հուլիսին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել