Փարիզը շարունակում է հանձնառու մնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Մակրոն |tert.am|
06:23 - 30 մայիսի, 2019

Փարիզը շարունակում է հանձնառու մնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Մակրոն |tert.am|

tert.am։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մայիսի 28-ի ազգային տոնի առթիվ հղած ուղերձում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, գրում է minval.az-ը:

Նա ընդգծել է, որ պաշտոնական Փարիզը շարունակում է հանձնառու մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում Ֆրանսիայի վճռական, բացարձակ և անկանխակալ հանձնառությունը բանակցային ճանապարհի միջոցով ԼՂ հակամարտությանն ազնիվ և երկարաժամկետ լուծում տալու պարտավորվածությանը»,-գրված է Մակրոնի ուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել