Նոր պայթում Իրանի Իսֆահան քաղաքում․ կան վիրավորներ և զոհ

Այսօր առավոտյան՝ ժամը 10:30-ին, Իրանի Իսֆահան քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 2-ն էլ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Mehr իրանական լրատվամիջոցը։

Դեպքի վայր են ժամանել փրկարարական խմբեր, հրշեջ մեքենաներ և համապատասխան անձնակազմ։ Պատահարի պատճառների մասին այս պահին որևէ տեղեկություն չի հրապարակվել։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Իրանի Հորմոզգան նահանգի՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի էր  ունեցել հզոր պայթյուն։

Հորմոզգան նահանգի ճգնաժամային կենտրոնի տնօրենը նշել է, որ զոհերի ընդհանուր թիվը կազմել է արդեն 70։

Իրանի Աղետների կառավարման ազգային կազմակերպության (NDMO) խոսնակ Հոսեյն Զաֆարին նշել է, որ վիրավորված 1,072 քաղաքացիներից մեծ մասը՝ դուրս են գրվել հիվանդանոցից, մինչդեռ 138 վիրավորների բուժումը դեռ շարունակվում է։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով