Հիշեցնենք, որ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Քաղաքացի Արթուր Չախոյանը խաղահրապարակի կառուցման թեմայով զրուցելու համար ցանկանում էր հանդիպել թաղապետին։ Աշխատակիցներից մեկը Չախոսյանին ասել էր՝ հանրային քննարկումից հետո առանց տեսխացիկների կխոսեն, ապա, դիմելով Չախոյանին, ասել՝ «դու լավ տղա չես», ինչին ի պատասխան՝ Չախոյանն էլ պատասխանել էր՝ «դո՛ւ լավ տղա չես»։ Այս արտահայտությունից հետո հավաքվածները, այդ թվում՝ սենյակից դուրս եկած թաղապետը, սկսել էին ծեծել Չախոյանին։
Փաստաբան Վահե Եփրիկյանն էլ հայտնել է, որ Արթուր Չախոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քր․ օրենսգրքի 297֊րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին և 3֊րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։
comment.count (0)