Արթուր Չախոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
16:00 - 01 մայիսի, 2025

Արթուր Չախոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Արթուր Չախոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։ Այս մասին հատնում է փաստաբան Վահե Եփրիկյանը։

«Ակնհայտ հանցագործության համար անձինք ոչ կանչվել են, ոչ վերջիններիս հետ կոնկրետ քննչական ֊ դատավարական գործողություններ են կատարվել, իսկ քաղաքացիական ակտիվիստը քաղաքացիական ակցիա իրականացնելու համար մեղադրվում է։

Փորձ է կատարվում ծածկադմփոց անել Նոր Նորքի առերևույթ հանցագործ թաղապետի ու իր հանցակիցների գործողությունները` դրանք բարդելով կրկնում եմ` քաղաքացիական ակցիա իրականացնող անմեղ անձի վրա, ով այս պատմության մեջ կարող է ունենալ բացառապես մեկ դատավարական կարգավիճակ` տուժողի», - գրել է փաստաբանը «Ֆեյսբուք»-ում։

Հիշեցնենք, որ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Քաղաքացի Արթուր Չախոյանը խաղահրապարակի կառուցման թեմայով զրուցելու համար ցանկանում էր հանդիպել թաղապետին։ Աշխատակիցներից մեկը Չախոսյանին ասել էր՝ հանրային քննարկումից հետո առանց տեսխացիկների կխոսեն, ապա, դիմելով Չախոյանին, ասել՝ «դու լավ տղա չես», ինչին ի պատասխան՝ Չախոյանն էլ պատասխանել էր՝ «դո՛ւ լավ տղա չես»։ Այս արտահայտությունից հետո հավաքվածները, այդ թվում՝ սենյակից դուրս եկած թաղապետը, սկսել էին ծեծել Չախոյանին։ 

Քննչական կոմիտեից հայտնել են, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քր․ օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել