tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի մեծ պալատի Սուրբ Գեորգի սրահում հանդիպել է Մոսկվայում այցով գտնվող Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Սպասվում են ինչպես դեմ առ դեմ բանակցություններ առաջնորդների միջև, այնպես էլ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Կրեմլը հայտարարել է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն «ամենակարևոր հարցերը», ներառյալ ուկրաինական հակամարտությունը և ռուս-ամերիկյան հարաբերությունները։
Քննարկվելու է նաև երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում. խոսք կլինի «Սիբիրի ուժը 2» գազատարի մասին, որը ենթադրաբար պետք է ձգվի Յամալի և Արևմտյան Սիբիրի տարածքից մինչև Չինաստան։
Շարունակթությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)