Թուրքմենստանից Հայաստան գազ ներմուծելու հարցի շուրջ Երևանն ու Աշգաբադը դեռ նախնական համաձայնության չեն եկել․ ՏԿԵՆ |factor.am|

factor.am: «ՀՀ պատկան մարմինները տարիներ ի վեր տարբեր ձևաչափերով քննարկումներ են ունեցել թուրքմենական կողմի հետ Թուրքմենստանից Հայաստան գազ ներմուծելու հարցի շուրջ։ Սակայն, կողմերը դեռևս չեն եկել նախնական համաձայնության, որոնց արդյունքներով հնարավոր լինի բանակցություններ սկսել»,- ինչպես հաղորդում է Factor TV-ին, այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Գերատեսչությունից միաժամանակ նշել են, որ հարցի շուրջ տարբեր ժամանակներում քննարկումներ են եղել իրանական կողմի հետ, որոնց շրջանակներում իրանական կողմը դրական է արտահայտվել և պատրաստակամություն հայտնել կողմերի միջև նախնական պայմանավորվածություն լինելու դեպքում քննարկել տարանցման հետ կապված մանրամասները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով