lragir.am: Սեպտեմբերի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոյին եւ ԵՄ միջազգային գծով օգնական Իրինա Մովսեսյանին:
ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Վիգեն Քոչարյանը եւ Հայկ Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին արդարադատության շուրջ գործնական երկխոսության, դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ուղղությունների մշակման եւ դրանց իրագործման համար Եվրոպական միության հնարավոր ներգրավվածության եւ Խորհրդի հետ արդյունավետ համագործակցությանը վերաբերող մի շարք առանցքային հարցեր:
Խորհրդի նախագահը շեշտեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը բաց է եւ պատրաստակամ դատական իշխանությանն առնչվող ցանկացած հարցի քննարկման եւ արդյունավետ համագործակցության համար:
ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարն իր հերթին ընդգծեց դատաիրավական բարեփոխումների իրականացման ճանապարհին Եվրոպական միության հնարավոր աջակցության եւ Խորհրդի հետ հետագա համագործակցության զարգացման պատրաստակամությունը:
comment.count (0)