aravot.am: «Կարեւորը արդյունքն է, թվերով պետք չի հասարակությանը մոլորեցնել։ Ընդամենը ութ ու քանի տոկոսն է կատարվել, հիմա դուք էստեղ փորձում եք մոլորեցնել բանականության նվազագույն շեմը հաղթահարած պատգամավորներին, որ 460 դպրոց մեկ տարում կկառուցեք։ Լավ էլի»,- այսօր խորհրդարանում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Վահե Հովհաննիսյանը նկատեց՝ 40-ը գուցե ավարտված դպրոցների քանակն է, շինարարական ընթացքի մեջ գտնվող հարյուրավոր դպրոցներ կան։ Կրթության ոլորտի՝ թվային ցուցանիշները ներկայացնելիս ֆինանսների նախարարն ասաց, որ 2024-ին բյուջեն թերակատարվել է։ Թերակատարումների մասին նախարարին հարց տվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Թեման շարունակեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ նկատելով, որ թերակատարումները հիմնականում դպրոցաշինությանն են վերաբերում։
Նա կարծում է, որ թերակատարման պատասխանատուն ոչ միայն կառավարությունն է, այլ քաղաքական թիմը՝ ՔՊ-ն եւ առաջարկեց՝ հանրությանը անկեղծ ասել՝ խոստումը, որը տրվել էր, իրատեսական չէր։ Մի քանի տարիների կտրվածքում, ըստ պատգամավորի, 40-42 տոկոս կատարողական է ապահովվում կառավարությունը։ Կառավարությունն իր հնգամյա ծրագրում խոստացել էր մինչեւ 2026 թվականը կառուցել 300 դպրոց, 500 մանկապարտեզ։ 2024-ին կառուցվել է 40 դպրոց, 2025-ի ավարտին կառուցվելու է ևս 65 դպրոց։
Վահե Հովհաննիսյանը հակադրվեց ընդդիմադիր պատգամավորին՝ պնդելով, որ կառավարությունն իր խոստումը կկատարի եւ 2024-ի թերակատարումները կփոխանցվեն 2025։ Իր պնդմամբ՝ 2025-ի ավարտին կառուցված 110 դպրոց կունենանք։ Ըստ նրա, 2025-ին շինարարական աշխատանքները չորս ավել անգամ արագ տեմպերով են իրականացվելու։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)