Հանգի՛ստ եղեք, այն թվերը, որ գրված են Կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն. ԿԳՄՍ նախարար |1lurer.am|
12:29 - 10 հունիսի, 2025

Հանգի՛ստ եղեք, այն թվերը, որ գրված են Կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն. ԿԳՄՍ նախարար |1lurer.am|

1lurer.am: Նախորդ տարի ունեցել ենք 23 բյուջետային ծրագիր՝ 234 միջոցառումներով, ինչն ահռելի ծավալ է: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Խոսելով ԿԳՄՍ ոլորտում կատարողականի մասին՝ նախարարն ընդգծեց՝ ունենք իրավիճակ, երբ նախարարության համակարգման տիրույթում և բյուջեում արտացոլվում է Կառավարության խոշորագույն ծրագրերից «300 դպրոց, 500 մանկապարտեզ»-ը, որտեղ կապիտալ ծախսերի մասով ունեցել են թերակատարումներ:

«Առանց կապիտալ ծախսերի՝ նախարարության կատարողականը կազմել է 98,3 տոկոս»,- ասաց ԿԳՄՍ նախարարը: 

Ինչ վերաբերում է կապիտալ ծախսերին, ասաց՝ 2023-ի նկատմամբ 2024 թվականի համեմատ նախարարությունն ավելի է կատարել կապիտալ դասակարգվող ծախսերը շուրջ 30 միլիարդ դրամով, սակայն դա ամբողջ պատկերը չէ:

Անդրեասյանի խոսքով՝ կապիտալ ծախսերի կատարման ցուցանիշների աճը վկայում է այն մասին, որ ունենք վստահություն, որ բոլոր պլանները, որոնք դրված են նախարարության առաջ, հավակնոտ ծրագրեր են, բայց կուտակված ռեսուրսը և աշխատանքի տեմպը տալիս են վստահություն, որ այն ցուցանիշները, որոնք նախատեսված են Կառավարության ծրագրերով, իրականացվելու են:

«Անդրադարձս նաև դպրոցներին և մանկապարտեզներին է: Հնչեցվեցին տարբեր թվեր:

Հանգի՛ստ եղեք, այն թվերը, որ գրված են Կառավարության ծրագրում, դառնալու են իրականություն, և ես առաջարկում եմ բոլոր թերահավատներին՝ դպրոցներ առաջիկա այցին մասնակցել կազմակերպվող շրջայցերին, գալ և տեսնել աշխատանքների կատարման որակը, ստանդարտը և ծավալը:

Վստահաբար, այդ այցերից հետո թերահավատների թիվն էապես կպակասի»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել