factor.am: Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Այն նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը դատարանին ներկայացրել է հերթական միջնորդությունը մեղադրական եզրակացության պատճենն իր ընտանիքի անդամներին տրամադրելու վերաբերյալ, ինչպես նաև խնդրել քննարկել նախորդ նիստերում իր կողմից ներկայացված միջնորդությունները։
Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ավրաամ Բերմանը պաշտպանել է նրա դիրքորոշումը։
Դատավոր Զեյնալ Աղաևը հայտնել է՝ քանի որ դատարան ներկայացված միջնորդություններն արդեն քննարկվել են նախորդ լսումներում և դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ են կայացվել, այս անգամ դրանք չեն քննարկվելու։
Այնուհետև Ռուբեն Վարդանյանը կրկին դիմել է դատարանին և նոր միջնորդություն ներկայացրել՝ ուսումնասիրելու իր դեմ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացության ռուսերեն թարգմանության՝ ադրբեջաներենին համապատասխանայնությունը։
Ադրբեջանի Գլխավոր դատախազության պետական մեղադրական եզրակացության վարչության պետ Նասիր Բայրամովը հայտարարել է, որ Վարդանյանը բազմիցս ներկայացրել է նույն միջնորդությունը, հետևաբար, միջնորդությունը չպետք է քննարկման առարկա լինի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
comment.count (0)