factor.am: Բաքվի զինվորական դատարանում այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով հերթական դատական նիստը։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հարցաքննությունից առաջ դատավոր Զեյնալ Աղաևը «տուժողներին և տուժողների օրինական ժառանգներին», որոնք առաջին անգամ են մասնակցել դատավարությանը, բացատրել է օրենքով նախատեսված իրենց իրավունքներն ու պարտականությունները։
Ռուբեն Վարդանյանը կրկին իր առարկություններն է հայտնել գործը քննող դատարանի կազմի նկատմամբ։
Նա նշել է, որ ծանոթացել է այս տարվա հունվար և փետրվար ամիսներին կայացած դատական նիստերի արձանագրություններին, և այն փաստը, որ այդ արձանագրություններում արտահայտված է իր վերաբերմունքը պաշտպանության կողմի միջնորդությունների նկատմամբ, կասկածի տակ է դնում գործով դատարանի կազմի օբյեկտիվությունն ու անաչառությունը, հետևաբար, առարկում է դատարանի կազմի դեմ։ Նրա պաշտպան Աբրահամ Բերմանը պաշտպանել է բողոքը։
Գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը, մեկնաբանելով առարկությունը, ասել է, որ պաշտպանությունն իրավունք ունի ներկայացնելու մեկնաբանություններ դատական նիստերի արձանագրություններում գրառումների ճշգրտության և ամբողջականության վերաբերյալ։ Դատական նիստի արձանագրությունում որևէ դրույթի չգրանցումը կամ դատավարության մասնակիցների միջնորդությունը չբավարարելը չի համարվում դատարանի կազմի դեմ առարկելու հիմք։
Այս պատճառով պետական մեղադրանքը պաշտպանող դատախազը դատարանին խնդրել է միջնորդությունը թողնել առանց քննարկման։ «Տուժող կողմերը» ևս խնդրել են դատարանին չբավարարել միջնորդությունը։ Դատարանը որոշել է առարկությունը թողնել առանց քննարկման։
Շարեւնակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
comment.count (0)