azatutyun.am: Դատավոր Մասիս Մելքոնյանը որոշեց երկու ամսով կալանավորել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
«Ընդ որում սահմանափակել են նաև շփումները, բացառությամբ մերձավոր ազգականների ու պաշտպանների»,- «Ազատությանը» հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը:
Որոշումը բողոքարկելու համար պաշտպանական թիմը տասն օր ժամանակ ունի. - «Երբ կտան որոշման ամբողջական տարբերակը, կբողոքարկենք»:
Ըստ փաստաբանի նախնական տեղեկության՝ սրբազանը կալանքը կկրի Նուբարաշենի բանտում:
Փաստաբանները դատարանի որոշումը «բացահայտ ապօրինի» են որակում: Արա Զոհրաբյանն ասաց՝ սրբազանը «պատրաստ էր այդ որոշմանը»:
Հիշեցնենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը այսօր հայտարարությամբ հանդես եկավ, որով պարզ դարձավ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել նաև 2025 թ․ հունիսի 21-ին, ԶԼՄ ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը։
comment.count (0)