armtimes.com: Արա Բաբլոյանը օրենքով սահմանված կարգով հրավիրվել է հարցաքննության։ Նա հրավիրվել է առավոտյան, սակայն հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, հարցաքննության ժամը փոխվել է և Բաբլոյանը ներկայացել է իր իսկ նախընտրած ժամին՝ 16։00֊ին, հարցաքննությունն էլ իր խնդրանքով ընդհատվել է հաջորդ օրը ներկայանալու պայմանով:
Այս մասին ՀԺ-ին հայտնեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, մամուլում այսօր տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Արա Բաբլոյանը ստիպված է եղել կիսատ թողնել վիրահատությունը՝ ՀՔԾ ներկայանալու համար:
comment.count (0)