ԱՄՆ զինվորականները հրապարակել են Չաբահարի աշտարակի վրա հարձակման տեսանյութը | arm.sputniknews.ru

ԱՄՆ զինվորականները հրապարակել են Չաբահարի աշտարակի վրա հարձակման տեսանյութը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ աշտարակի ոչնչացումը ուղղակիորեն նվազեցնում է ԻՀՊԿ-ի` անձնակազմի անմեղ քաղաքացիական անդամների վրա հարձակումները համակարգելու կարողությունը։

ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հրապարակել է Իրանի Չաբահար քաղաքի «Շահիդ Քալանտարի» նավահանգստի դիտաշտարակի վրա հուլիսի 16-ին տեղի ունեցած հարձակման տեսանյութը։

Ավելի վաղ Իրանի պետական ​​IRIB հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ Իրանի հարավում գտնվող Չաբահար քաղաքի վրա ԱՄՆ-ի հասցրած հարվածների արդյունքում ոչնչացվել են երկու նավամատույց և նավերի տեղաշարժի կառավարման աշտարակը։

ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ «աշտարակի ոչնչացումը ուղղակիորեն նվազեցնում է ԻՀՊԿ-ի` անձնակազմի անմեղ քաղաքացիական անդամների վրա հարձակումները համակարգելու կարողությունը»։

Բացի այդ, ԱՄՆ զինվորականների կարծիքով, հարվածները «պաշտպանում են նավագնացության ազատությունը տարածաշրջանային ջրերում», և դա վերաբերում է «բոլոր նավերին` բացառությամբ նրանց, որոնք փորձում են խախտել ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ շարունակվող ռազմածովային շրջափակումը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն