Ամեն ինչ հնարավոր է, բացի նրանից, որ սա քաղաքական ճնշում է. Ալեն Սիմոնյանն՝ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին |aysor.am|

aysor.am: Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը բացառում է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ տեղի ունեցածը քաղաքական ճնշում է։

«Ամեն ինչ հնարավոր է, բացի նրանից, որ սա քաղաքական ճնշում է ու քաղաքական ենթատեքստ ունի», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

Նա նշեց՝ ցավով է տեղեկացել այդ լուրի մասին։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ Սահմանադրական դատարանի ու ՍԴ ղեկավարի հետ կապված խնդիրը վաղուց կա։

«Այդ խնդիրը լուծվելու է», – ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն