ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ափսոսում է, որ մինչև հիմա ԼՂ խնդիրը լուծված չէ խաղաղ ճանապարհով. Քոչարյան |aysor.am|
08:35 - 21 հոկտեմբերի, 2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ափսոսում է, որ մինչև հիմա ԼՂ խնդիրը լուծված չէ խաղաղ ճանապարհով. Քոչարյան |aysor.am|

aysor.am։ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության հնչեցրած հարցը բավարար պատասխանի է արժանացել կառույցի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի կողմից։ Վերջինս, մասնավորապես, շեշտել է, որ Արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, ՆԱՏՕ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ասուլիսի ժամանակ ասաց պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։

«Նա շեշտեց նաև՝ ափսոսում է, որ մինչև հիմա այդ խնդիրը լուծված չէ խաղաղ ճանապարհով։ Սթոլթենբերգին առնվազն խորթ չէր խաղաղության գաղափարը, որը պետք է ստանա իր քաղաքական ուղեգիծն ու ձևակերպումները և որպես ձևաչափ օգտագործվի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների կողմից»,- նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել