aysor.am: Մենք նախապատրաստվում ենք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին, որը տեղի կունենա Կիևում։ ՆԱՏՕ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ասուլիսի ժամանակ այսօր ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Մենք կաշխատենք մեր նախաձեռնողական մոտեցումները շարունակաբար ավելացնել։ Չասեմ, թե ինչ նախաձեռնությամբ, սակայն կարծում եմ՝ այն բավականին արդյունավետ կլինի։ Որպես ասոցացված անդամ՝ մենք այս անգամ ավելի պատրաստված ենք»,- ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ում իրենց աշխատանքները համընկել են Թուրքիայի՝ Սիրիայում նախաձեռնած ռազմական գործողությունների հետ։
Հայկական պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ ներկաներին հատկապես դժգոհելու առիթ է տվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտնած այն միտքը, որ կառույցը Թուրքիայի գործողություններում իրավական խնդիր չի տեսնում։
comment.count (0)