Ռուստամ Բադասյանը հնարավոր է համարում ՍԴ-ում առաջացած ճգնաժամի լուծումը |armenpress.am|
07:20 - 27 սեպտեմբերի, 2019

Ռուստամ Բադասյանը հնարավոր է համարում ՍԴ-ում առաջացած ճգնաժամի լուծումը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ սահմանադրական դատարանում առաջացած ճգնաժամը հնարավոր կլինի լուծել առաջիկայում ձևավորվող մասնագիտական խմբի միջոցով:

Բադասյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը:

«2020 թվականի փետրվարին ձևավորվելու է մասնագիտական խումբ, որը զբաղվելու է Սահմանադրական փոփոխությունների նախագծմամբ: Այդ կառույցը լինելու է ապաքաղաքական և ձևավորվելու է բացառապես մասնագիտական հիմքով: Կարծում եմ, հնարավոր է նաև լուծել ՍԴ-ում առաջացած ճգնաժամի հարցը, եթե ձևավորված խումբն անհրաժեշտ համարի և առաջարկի համապատասխան լուծումներ»,- նշեց Բադասյանը:

Անդրադառնալով Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միավորմանը, ինչի արդյունքում կստեղծվի գերագույն դատարան, Արդարադատության նախարարն ասաց, որ այդ հարցը պետք է գնահատի մասնագիտական խումբը: «Մենք թողնելու ենք, որպեսզի մասնագիտական հանրույթը որոշի, արդյոք կա դրա անհրաժեշտությունը, թե ոչ»,- ընդգծեց Բադասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել